Արմենակ Հայկազյան
Արմենակ Հայկազյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1870 |
Ծննդավայր | Հաճն, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հուլիսի 7, 1921 |
Մահվան վայր | Խարբերդ, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Մայրենի լեզու | հայերեն |
Կրոն | հայ ավետարանական եկեղեցի |
Կրթություն | Եյլի համալսարան |
Մասնագիտություն | աստվածաբան |
Աշխատանք | մանկավարժ, հովիվ |
Աշխատավայր | Քոնյայի քոլեջ |
Ամուսին | Մաթիլտա Սրբուհի |
Ծնողներ | Հարություն Հայկազյան Մերի Թավոնքյան |
Զբաղեցրած պաշտոններ | դոկտոր |
Ստորագրություն |
Արմենակ Հայկազյան (արևմտ․հայ․՝ Արմենակ Հայկազեան, սեպտեմբերի 22, 1870, Հաճն, Օսմանյան կայսրություն - հուլիսի 7, 1921, Խարբերդ, Օսմանյան կայսրություն), արևմտահայ աստվածաբան, մանկավարժ, գիտնական, լեզվաբան և երաժիշտ։ Արմենակ Հայկազյանը ըստ Նյու Յորք Թայմսի համարվում է «Մերձավոր Արևելքի ամենաականավոր հայ մանկավարժ»[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է սեպտեմբերի 22-ին, 1870-ին, Հաճնում՝ Կիլիկիա, Հարություն Հայկազյանի և Մերի Թավոնքյանի ընտանիքում։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնական կրթութիւնը ստացել է Հաճնում, որն 1885 թվականին ավարտելուն պես, տեղափոխվեց Այնթապ։ Ուսումը շարունակում է Այնթապի «Կենտրոնական թուրքական քոլեջ»-ում, որտեղ ուսանողության վերջին երկու տարիներոին կաշխատի նաև որպես թվաբանության ուսուցիչ։ 1889-ին՝ 19 տարեկան հասակում, ստացել է իր գիտական կոչումը։
Ապա ընդունվել է Մարաշի աստվածաբանական ճեմարան, որը և ավարտել է 1892-ին, ստանալով Հայ ավետարանական եկեղեցու արտոնյալ քարոզիչի իրավունքը։ Հաջորդ երկու տարիներոի ընթացքում՝ 1892-1894, թվաբանության, ֆիզիկայի և աշխարհագրության դասախոս է Տարսոնի Սուրբ Պողոս կրթական հաստատությունում։
Ուսումը շարունակելու համար 1894-ին փոխադրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Չիկագոյի համալսարանում մէկ տարի հաճախել է սեմական լեզուների և բաղդատական կրոնների դասընթացներ՝ կենտրոնանալով ասորական հնագիտության վրա։ Հարթֆորդի աստվածաբանական ճեմարանի մասնակցել է Մերձավոր արևելքի հին լեզուների դասընթացներին։ 1896-ին S.T.B. աստիճանը նրան շնորհվեց իր գնահատանքի ևիր ցուցաբերած կրթական բարձր մակարդակի համար։
Դոկտորական աստիճան ստանալու համար, կրթանպաստ է ստանում, որպեսզի Եյլի համալասրանի աստվածաբանական բաժնում շարունակի իր ուսումը։ Երկու տարի Եյլի համալսարանում մէջ հետևել է սեմական լեզուների և աստվածաշնչյան գրականության։ 1898-ին՝ 28 տարեկան հասակում, ստանում է դոկտորի աստիճան՝ ներկայացնելով «Սոփոնեայի Բնագիրը» ավարտաճառը։
Քոլեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսրանն ավարտելուն պես կարճ ժամանակ հաճախել է երաժշտության և ներդաշնակության դասընթացքների Տորոնտոյի համալսարանում։ 1899-ին վերադառնում է Չիկագո, որտեղ «University Congregational» եկեղեցու հովիվ է նշանակվել։ Նույն տարի կը վերադառնում է Օսմանյան կայսրություն և միանում է 1892-ին հիմնված Քոնիայի ավետարանական ինստիտուտի (հայտնի նաև որպես Ճենանյան քոլեջ) դասախոսական կազմին, իբրև կրթական տեսուչ ։ Նշանակվել է հաստատության վարիչ, ապա, նախագահ, և այս պաշտոնի տակ նա կկառավարի մինչ մահը։ Իր ջանքերի շնորհիվ հաստատությունը քոլեջի մակարդակի կհասնի, որն և կվերածվի Ավետարանական քոլեջի (Ճենանյան քոլեջ)։ Արևելքում կրթական և միսիոնարական աշխատանք կատարելու համար 1907-ին, քոլեջի հոգաբարձների խորհուրդը իրավասություն ձեռք բերեց Նյու Յորք Նահանգի օրենսդրության հիման վրա հատուկ գրանցումի։ Հիմնվելով միսիոնարական արխիւների վրա՝ հաստատությունը ամբողջությամբ ղեկավարվել է հայերի կողմից։
13 ամիս աշխատել է ԱՄՆ-ում (1913-1914), որպեսզի քոլեջի համար նոր մասնաշենքերի ձեռքբերման և նյութապես ապահովելու հնարավորություն ունենա։ Գտնվելով ԱՄՆ-ում՝ 1913 թվականի հունիսի 29-ից հուլիսի 6 մասնակցել է Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի մեջ տեղի ունեցող Համաշխարհային քրիստոնեական քաղաքացիության համաժողովին։ Համաժողովը՝ Բարեփոխումների ազգային ընկերակցության հովանավորմամբ, հյուրընկալել է աշխարհի տարբեր երկրներից եկած բանախոսներին։ Քաղաքական կյանքի և իրավագիտութեան մեջ նշանավոր անձինք, բարեկարգության գործընթացի փորձագոտներ, բարձրաստիճան եկեղեցականներ, հեղինակներ և մանկավարժներ իրենց ներդրումը ունեին այս համաժողովի հաջողության մեջ։ Համաժողովին մսնակցել էր օսմանների պատվիրակը՝ դոկտոր Հայկազյանը, ով հուլիսի 3-ին կայացած նիստին ներկայացրել է «Արևելքի քրիստոնյա ուժերը» դասախոսությունը։
Ցեղասպանության շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1914-ին Առաջին Համաշխարհային Պատերազմի հայտարարումից երկու օր առաջ, վերադառնում է Քոնյա[2]։ 1915-ին, հայ բնակչության Քոնիայի բռնագաղթի պատճառով քոլեջը փակվում է։ Նույն տարվա մայիսի 9-ին, դոկտոր Հայկազյանը և իր ընտանիքը աքսորվում են Քոնյայից, ապրելով Օսմանյան կայսրության կողմից գործադրված ոճրագործությունների արհավիրքը։ 1919-ի սեպտեմբերին, տեղացի ծնողների պահանջով, քոլեջը նորից բացում է իր դռները երեք հարյուր ուսանողների համար։
1902 թվականի հուլիսի 14-ին, դոկտ. Հայկազյանյանը ամուսնանում է հայ ավետարանական ականավոր հովիվ Վեր. Տիգրան Ղազարոս Կարապետյանի և Աննա Գաբրիելյանի դստեր՝ Մաթիլտա Սրբուհիի հետ (1879-1968)։ Իրար հետ կունենան վեց դուստր ՝ Մերի (1903-2002), Դեյզի (1905-1987), Լիլի (1907-1970), Նելլի (1909-2006), Բենսի (1911-2010) և Արմինե (1917-2002)։ 1920-ի փետրվարի 18-ին քեմալականների իշխանության առաջանալու պատճառով դոկտոր Հայկազյանը իր կնոջն ու երեք աղջիկներին՝ Նելլին, Բենսին ու Արմինեին ուղարում է Կոստանդնուպոլիս։ Ապահովական և ուսման նկատառումներով՝ կինը և հինգ աղջիկները մենել են Նյու Յորք, ուր հասնում են 1921-ի փետրվարի 28-ին։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1921 թվականի մայիսի 22-ին՝ կիրակնօրյա դպրոցի ժամանակ, դոկտոր Հայկազյանին ձերբակալում են քեմալական ուժերը և մայիսի 31-ին ուղարկում են Խարբերդ։ Հունիսի 20-ին Խարբերդ է հասնում ֆիզիքապես քայքայված։ Իր հետ աքսորված հայ և մի քանի ականավոր մարդկանց հետ վարակվել էր բծավոր տենդով (թայֆըս)։ Հունիս 23-ին իրեն ուղարկում են առողջապահական մեկուսացման կենտրոն և հունիսի 29-ին մտնում է հիվանդանոց, Մեզիրե։ Հիվանդանոց ընդունման ուշացումի պատճառով իր առողջական վիճակը օրեցօր սաստկանում էր և 1921 թվականի հուլիս 7-ին մահանում է Մեզիրեի Ամերիկյան միսիոնարական հիվանդանոցում։ Հուղարկաւորությունը տեղի էր ունեցել Խարբերդի հայ ավետարանական եկեղեցու մէջ, և թաղվել է եկեղեցու գերեզմանատանը[1]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարիներ անց, իր աղջիկ Մէյրին և փեսա՝՝ Ավագ (Սթիվըն) Մեհակյանի կողմից կատարած 25 000 դոլար նվիրատվության ևՍ տեփան Փիլիպպոսյանի գործոն օժանդակության շնորհիվ, 1955-ի հոկտեմբերի 17-ին Մերձավոր Արևելքի հայ ավետարանական եկեղեցիներոի միության (ՄԱՀԱԵՄ) եւ Ամերիկայի հայ ավետարանական ընկերակցության (AMAA) կողմից Բեյրութում Ամերիկեան կրթական ծրագրի հիման վրա հիմք է դրվում ազատ արվեստների քոլեջը։ Քոլեջի նպատակն էր ուսուցիչների և հովիվների պատրաստելը։ Քոլեջը անվանվել է իր անունով, ի երախտագիտություն հայ կրթության մէջ իր ունեցած ներդրումի։
1992-ին քոլեջը բարձրացավ Հայկազյան Համալսարանական քոլեջի մակարդակի, իսկ 1996-ին՝ Հայկազեան Համալսարանի, որն, իր հերթին, դարձել սփյուռքի գլխավոր կրթօջախներից մեկը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Հայկազեան համալսարանը կը յիշատակէ իր համանուն անուանակիրին` Արմենակ Հայկազեանի նահատակութեան 100-ամեակը» (ֆրանսերեն). 2021 թ․ հուլիսի 3. Վերցված է 2023 թ․ փետրվարի 18-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Հայկազյան համալսարան». ԱՀԱԸ Հայաստան. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Մերձավոր Արևելքի մեծանուն հայ մանկավարժը. Արմենակ Հայկազյանի մահվան 100-րդ տարելիցն է». www.1lurer.am. Վերցված է 2023 թ․ փետրվարի 18-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Haigazian, A.H. (1898). The Text of Zephaniah. [Doctoral dissertation, Yale University]
- Haigazian’s private letters (1919-1920) addressed to family and friends.
- The Hartford Seminary Record. (1896). Hartford Seminary Press
- Obituary Record of Yale Graduates. (1922). Yale University Արխիվացված 2021-06-05 Wayback Machine
- Prof. Haigazian Dies of typhus at Harpoot. New York Times, May 26, 1922
- Program of citizenship conference today. Morning Oregonian, July 3, 1913
- Ship manifest. The Statue of Liberty - Ellis Island Foundation Inc
- Stone, F. A. (1975). Jenanyan and Haigazian: two Armenian Protestant educators in Anatolia. Armenian Review. 27, 391-395.
- Ward, M. The Deportations in Asia Minor 1921-1922 Արխիվացված 2021-06-04 Wayback Machine